Ամսաթիվ 08.06.2012                                                                                        Նոր ժամանցային պորտալ
SEO sprint - максимальная раскрутка сайтов!

10:25
Երեկվա անբնական երևույթը և Բյուրականի աստղագետների իրարամերժ կարծիքները


Երեկվա առեղծվածի ամենագեղեցիկ լուսանկարը

Լուսանկարը` Բիայնա Մահարիի

Երեկ` հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում Հայաստանի ողջ տարացքում նկատվեց լուսարձակող մի մարմին: Ի՞նչ էր դա իրականում:

 Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը news.am-ի հետ զրույցում առաջ քաշեց այս երևույթի ՉԹՕ չլինելու վարկածը: Նա այսպես մեկնաբանեց. «Մարդիկ հակված են բնության եզակի երեւույթները կամ տեխնոգեն բնույթի երեւույթները  ընդունել որպես գերբնական իրադարձություն, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ միշտ սխալվում են: Եթե շարքային բնակիչներին դա հասկանալի չէ, չի նշանակում, որ դրանում մեղավոր է ՉԹՕ-ն կամ գոյություն չունեցող ինչ-որ բան»:

 

Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արթուր Կարապետյանը այսպիսի կարծիք հայտնեց:

Կարապետյանը կարծիք հայտնեց, որ դա կարող է լինել արհեստական արբայնակի կործանման հետևանք։ Գիտնականը նաև չհամաձայնվեց Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանի՝ emedia.am- ի հետ զրույցում հնչեցրած այն կարծիքի հետ, թե երևույթը այսօր Ռուսաստանում արձակած «Տոպոլ ՄԲՌ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հետևանքն է։ Ըստ Կարապետյանի, հրթիռը չէր երևա այդպիսի հեռավորության վրա :Բացի այդ էլ, ըստ Կարապետյանի, տարածված վիդեոներից երևում է, որ դա մթնոլորտային երևույթ է՝ առկա է փոշու ամպ, ինչը բացառվում է տիեզերքում՝ բալիստիկ հրթիռի թռիչքի ժամանակ:





Բաժին: Նորություններ | Դիտումներ: 4655 | | Թեգեր: երևույթ, աստղագետ, բնություն, վարկած | Ռեյտինգ: 5.0/1

Մեսսին նոր ռեկորդ է սահմանել
Ինչպես են ծնվում թիթեռները
Հետաքրքիր sms-ներ
Շնորհավոր ապրիլի 1

Մեկնաբանել Facebook-ում



Մեկնաբանել կայքում

Մեկնաբանություններ չկան
Սեղմեք Enter մեկնաբանությունը հրապարակելու համար


Կայքի նորությունները ստանալու 3 միջոց`

Գրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և ստացեք կայքի նորությունները

Բաժանորդագրվել կայքի RSS-ին


Միացեք կայքի էջին Facebook-ում և ստացեք նորությունները

Հայկական կայքադարան

Այլ կայքերում նյութերը տեղադրելիս հղումը good-blog.do.am կայքին պարտադիր է:Sitemap © 2024

Мини-чат
Для добавления необходима авторизация