Ամսաթիվ 29.05.2012                                                                                        Նոր ժամանցային պորտալ
SEO sprint - максимальная раскрутка сайтов!

21:46
Ինչպես կարելի է սովորել արագ կարդալ
Մասնագետները պնդում են, որ ստեղծկագործական աշխատանքի արդյունավետությունը ուղիղ համեմատական է ստացված և մշակված ինֆորմացիայի ծավալին: Իհարկե, այստեղ մենք կրկին գործ ունենք արծարծված պրոբլեմի որոշ չափազանցման հետ, բայց ոչ ոք չի վիճի ,որ արագ կարդալը ոչ միայն օգտակար է , այլև` կարևոր : Գիտելիքներն արագորեն <<կլանելու>> ընդունակությունը դեռ ոչ մեկին վնաս չի տվել: Դա, ի միջի այլոց, օժտված անհատի էական բնութագիրներից մեկն է: Քանի որ ինֆորմացիայի 90%-ը մենք ստանում ենք տեսողության միջոցով, հետևաբար ինֆորմացիայի ձեռք բերման հիմնական ուղիներից է ընթերցանությունը: Ահա այդ պրոցեսի կարևորագույն հատկանիշը արագությունն է: Այն մեծացնելու համար մարդիկ դիմում են զանազան խորամանկությունների: Պարզվում է, որոշ մարդիկ իսկապես կարողանում են կարդալ <<սրընթաց>>, տեքստը կլանելով` իմաստավորված, տառացիորեն մետրերով, սովորական միջին ընթերցողից մի քանի անգամ ավելի արագ: Այդ կարողությանը տիրապետել են մարդկության այնպիսի հանճարներ, ինչպես Մարքսն ու Լենինը, Պուշկինը ու Չերնիշևսկին: Իրենց ժամանակակիցներին արագ ընթերցանությամբ ապշեցրել են Նապոլեոնը` րոպեում 2000 բառ, Բալզակը` կես ժամում մի ամբողջ վեպ: Իսկ ինչու է մարդկանց մեծ մասը կարդում դանդաղ (ինչպես պարզել են հոգեբանները, իրենց հնարավորություններից մի քանի անգամ դանդաղ): Որոշ մարդիկ մանկությունից կարդում են, մի տեսակ, կիսաձայն: Նրանք շարժում են շուրթերը, երբեմն լեզուն, դեմքի մկանները: Կարդալիս այդպիսի մարդը ավելի շուտ լսում է քան տեսնում է: Չէ որ ընթերցելիս նրա մոտ ստեղծվում է հաջորդական շղթա` աչք-խոսք-լսողություն: Այս մեթոդն ընթերցման արագությունը սահմանափակում է մինչև րոպեում 120-150 բառ: Հայտնի է, որ ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և մշակման ժամանակ լսողական ուղու թողունակությունը տասը հազար անգամ ավելի փոքր է, քան տեսողական ուղունը: ՈՒրեմն, խնդիրն այն է, որպեսզի լիովին ծանրաբեռնվի ավելի արդյունավետ ուղին: Ընթերցանության պրոցեսը խիստ դանդաղեցնող մի թերությունից կարելի է ազատվել: Բավական է պինդ սեղմել ատամները, իսկ շրթունքները պահել երկու մատով: Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ երեխաները սկզբնական շրջանում կարդացածածը չեն հասկացել, բայց հետո ամեն բան հարթվել է: Կարելի է հաղթահարել նաև <<ձայնային խոչնդոտը>>` այսպես կոչված, <<լսողական>> ընթերցանության սովորությունը, երբ բառերն արտասանվում են մտքում(նրանց հնչողությունը պատկերացվում է): Այս եղանակը լավ է բանաստեղծությունների ու պիեսների ընթերցանության ժամանակ, բայց շատ է խանգարում սովորական տեքստեր ընթերցելիս: Արագ ընթերցանության համար անհրաժեշտ է ոչ թե կարադալ աջից ձախ այլ վերևից ներքև, պետք է կարդալուց միանգամից ընդգրկել ոչ թե մի բառ, այլ     քանի բառ կամ բառակապակցություն:


Բաժին: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 6741 | | Թեգեր: կարդալ, արագ, սովորել | Ռեյտինգ: 0.0/0

Այսօր լրացել է համակարգչային մկնիկի 23-ամյակը
Ձայների մոլորակ
Մի քանի հանարքներ Google-ից
Կայք gif անիմացիաներ ստեղծելու համար

Մեկնաբանել Facebook-ում



Մեկնաբանել կայքում

Ընդհանուր 2 մեկնաբանություն
N. R. Bayc esqan@ sovorelu hamar ahagin jamanaka petq
30.05.2012 в 09:35
AAAA Hetaqrqir er
30.05.2012 в 09:32
Սեղմեք Enter մեկնաբանությունը հրապարակելու համար


Կայքի նորությունները ստանալու 3 միջոց`

Գրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և ստացեք կայքի նորությունները

Բաժանորդագրվել կայքի RSS-ին


Միացեք կայքի էջին Facebook-ում և ստացեք նորությունները

Հայկական կայքադարան

Այլ կայքերում նյութերը տեղադրելիս հղումը good-blog.do.am կայքին պարտադիր է:Sitemap © 2024

Мини-чат
Для добавления необходима авторизация