Ամսաթիվ 20.05.2012                                                                                        Նոր ժամանցային պորտալ
SEO sprint - максимальная раскрутка сайтов!

01:10
Նոյյան Տապանը կարող է գտնվել Մեծ և Փոքր Արարատների միջև ընկած գաղտնի գոտում

Հայտնի ռուս լեռնագնաց, Ռուսաստանի լեռնագնացության նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Շատաևը կարծում է, որ Նոյյան Տապանը կարող է գտնվել Մեծ և Փոքր Արարատների միջև գտնվող ձորակում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

«Եթե այն գտնվում է Արարատի վրա, ապա միայն արգելված գոտում: Այնտեղ, որտեղ գտնվում է գաղտնի ռեժիմային օբյեկտը»,– հայտարարել է Շատաևը, ով Նոյյան տապանի որոնումներին նվիրել է 11 տարի:

Իր որոնումների ընթացքում 74-ամյա Շատաևը բարձրացել է Արարատի գագաթ բոլոր ուղղություններով, որոնումներ է կատարել: 2011թ. օգոստոսին նա Արարատի գագաթ բարձրացել է 13-րդ անգամ:

Շատաևը նշել է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես էին մեքենաները մտնում այդ ենթադրյալ բազա և անհետանում հողի տակ:

«Այսպիսով, եթե Տապանը թաղված է այնտեղ՝ հողի մեջ, ապա մենք երբեք այնտեղ չենք հասնի»,- ասել է Շատաևը:

Նրա խոսքով` վերջին անգամ լեռ բարձրանալիս քուրդ ուղեկցորդները պատմել են իրեն, որ ամերիկացի մի հնագետ, ով ԱՄՆ-ի կառավարությունից և 2 գիտահետազոտական ինստիտուտներից դրամաշնորհ է ստացել, որոնողական աշխատանքներ է իրականացնում այնտեղ։

Լուրեր Հայաստանից - Թերթ.am



Բաժին: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1033 | | Թեգեր: Նոյյան Տապանը կարող է գտնվել Մեծ և | Ռեյտինգ: 0.0/0

Google-ի գրասենյակը
Դեմոտիվատորներ
Փաստեր համբույրի մասին
Գուշակեք ինչ է սա

Մեկնաբանել Facebook-ում



Մեկնաբանել կայքում

Մեկնաբանություններ չկան
Սեղմեք Enter մեկնաբանությունը հրապարակելու համար


Կայքի նորությունները ստանալու 3 միջոց`

Գրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և ստացեք կայքի նորությունները

Բաժանորդագրվել կայքի RSS-ին


Միացեք կայքի էջին Facebook-ում և ստացեք նորությունները

Հայկական կայքադարան

Այլ կայքերում նյութերը տեղադրելիս հղումը good-blog.do.am կայքին պարտադիր է:Sitemap © 2024

Мини-чат
Для добавления необходима авторизация