16:27 Ինչպես հաղթահարել անքնությունը | |
Քունը շատ կարևոր է: Կյանքի մեկ երրորդը
մենք անցկացնում ենք քնած: 60 տարիներից 20-ը քնում ենք, 75 -ից համապատասխանաբար 25-ը:Քիչ չէ: Քունը ցանկացած դեղից լավ է: Քունը թանկ է
բժշկից: Քնեցիր կջահելանաս... Քունը բոլոր ուժերի աղբյուրն է, սպեղանի`
հիվանդ հոգու համար: Ինքնաթուլացման-ինքնահիպնոզի արվեստը բարդ չէ: Բայց
դրան տիրապետելու համար անհրաժեշտ են ուշադրություն, համառություն, անկեղծ
ցանկություն և,իհարկե, ժամանակի որոշակի ծախսում: Պատրաստ եք հանուն քնի
զոհաբերել այդ ամենը: Եթե <<այո>> , ապա անցեք այն
մարզումներին, որ խորհուրդ են տալիս բժիշկները: Պարկեք անկողնում մեջքի
վրա: Ձեռքերը դրեք ոտքերի երկարությամբ` ափերով ներքև, և թեթևակի ծալեք
արմունկները` այդ դիրքում մկանները առավելագույն թուլացման վիճակում են:
Ոտքերը մի փոքր իրարից հեռացրեք: Հարկավոր չէ պառկել շատ բարձր բարձի վրա: Այդ դեպքում
ծնոտը կսեխմվի կրծքին, իսկ դա կդժվարեցնի շնչառությունը: Շատ ցածր բարձի
վրա գլուխը ետ է ընկնում, և պարանոցի առաջնային մկանները լարվում են: Փակեք
աչքերը:
Ապա ցածր, մտքում և շատ դանդաղ արտասանեք հետևյալ կարճ նախադասությունը.<<ես հանգստանում եմ>>: <<Ես>>- ի վրա թեթև շունչ քաշեք, իսկ <<հանգստանում եմ>>-ի վրա` երկարատև արտաշնչում: Բացի դրանից, <<ես>> բառի հետ միասին ուշադրությունն ուղղեք ձեր դեմքին, իսկ <<հանգստանում եմ>> բառերն արտասանելիս, դանդաղորեն զննեք ձեզ ամբողջությամբ` դեմքից մինչև ոտքի մատերը: Միաժամանակ պատկերացրեք, որ ձեր ուշադրության լուսավոր բիծը վերացնում է մկանների լարվածությունը, նրանց ազատում է կաշկանդվածությունից, թուլացնում, թեթևացնում է մարմինը (այս վարժությունը կատրեք երկու անգամ): Ապա <<ուշադրության բիծը>> պահեք դեմքի վրա և մտովի ասացեք ձեզ. <<Իմ ուշադրությունը կանգ առավ իմ դեմքի վրա >>: Այդ նախադասությունը կրկնեք երկու անգամ, առանց ուշադրությունը շեղելու: Միաժամանակ պատկերացրեք, որ դեմքը հանգստանում է, դառնում է անկիրք, ինչպես դիմակ: Այնուհետև, մտքում արտասանեք դարձյալ երկու անգամ և շատ դանդաղ երրորդ նախադասությունը. <<Իմ դեմքը հանգիստ է>>: | |
| Մերլին Մոնրոյի չհրապարակված նկարները | |
| 3 օր առաջ Մարկ Ցուկերբերգը նշեց ծննդյան օրը | |
| Անեկդոտներ ծրագրավորողների մասին | |
| Երևանի երկնքում տարօրինակ մարմին է նկատվել (photo, video) | |
Մեկնաբանել Facebook-ում
Մեկնաբանել կայքում














